National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.11.2022
Հարկային օրենսգրքում 4 ուղղություններով վերանայումներ են առաջարկվում
1 / 5

Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման նպատակով անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գործարքների հարկման նվազագույն բազաների որոշման կանոններից որոշ բացառություններ նախատեսելուն: Առաջարկվում է վերոնշյալ գործարքների հարկման բազաները որոշել փաստացի կատարվող գործարքների գներով: Խոսքը վերաբերում է շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատված արժեքի 80 տոկոսի հիման վրա հարկում իրականացնելուն:

Առաջարկվում է նվազագույն բազային որոշման կանոնը՝ ե՛ւ ԱԱՀ-ի, ե՛ւ շահութահարկի իմաստով չտարածվի բանկի կամ վարկային կազմակերպության կողմից իրականացվող գույքի օտարման այն գործարքների նկատմամբ, որոնց օբյեկտը, առարկան ժամանակին որպես գրավի առարկա՝ բանկին կամ վարկային կազմակերպությանը հանձնվել է մինչեւ 2019 թ. նոյեմբերը՝ Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքի ընդունումը:

Կարգավորմամբ հետադարձ օտարման գործարքի նկատմամբ եւս շահութահարկով հարկման բազայի որոշման նվազագույն կանոնը չի կիրառվի՝ պայմանով, եթե այդ գույքը հետադարձ վաճառքի շրջանակում նախկին սեփականատիրոջը կամ նրա իրավահաջորդին փոխանցվում է մեկ տարվա ընթացքում: Լիզինգի (տարատեսակների) պայմանագրի շրջանակում լիզինգատուի կողմից լիզինգառուին անշարժ գույքի միավորների օտարման գործարքների նկատմամբ եւս այս սահմանափակումները չկան:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ եթե ներդրում է կատարվում, ընկերությունը կայանում ու զարգանում է, հետագայում վաճառք է իրականացնում, ապա ե՛ւ ոչ ռեզիդենտ, ե՛ւ ռեզիդենտ  կազմակերպությունների դեպքում հարկում չի կատարվելու: «Եթե վաճառքը ներդրումից երեք տարի հետո է կատարվում, ապա ո՛չ ռեզիդենտն է հարկվում իր արժեքի հավելաճից, ո՛չ էլ ոչ ռեզիդենտը, բայց երբ վաճառքը կատարվում է երեք տարին չլրացած ժամանակահատվածում, երկուսն էլ հարկվում են նույն 18 տոկոս դրույքաչափով»,- ասել է փոխնախարարը:

Եթե լիզինգային ընկերությունը գույքը ձեռք է բերում ֆիզիկական անձից հետագայում մեկ այլ անձի լիզինգով տրամադրելու նպատակով, ապա ձեռքբերման ժամանակ եկամտային հարկը չի գործելու: ԱԱՀ-ից ազատվում է լիզինգային պայմանագրի շրջանակում լիզինգատուի կողմից ԱԱՀ-ից ազատմամբ ներմուծված միայն այն ապրանքների լիզինգով տրամադրումը, որոնց գնորդը (լիզինգառուն) համարվում է ԱԱՀ վճարող:

Հարկային եւ քաղաքացիական օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առաջին ընթերցումով քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում:

Պատգամավորները հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձել են գույքի կադաստրային արժեքի եւ բանկի գնահատած ու մոտարկված արժեքների տարբերություններով պայմանավորված խնդիրներին, շուկայական արժեքի տատանումներին եւ այլն:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն աշխատանքային քննարկումներ՝ փաթեթը լրամշակելու նպատակով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am